Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Մարդը դղյակում առանց կոյուղու չի կարող բարեկեցիկ ապրել»․ Նիկոլ Փաշինյան

«Մարդը դղյակում առանց կոյուղու չի կարող բարեկեցիկ ապրել»․ Նիկոլ Փաշինյան
127
Այսօր, 10:54

«Մարդը կարող է սեփական միջոցներով դղյակ կառուցել, սակայն առանց կոյուղու, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, դեպի այդ դղյակ տանող ճանապարհների մարդը դղյակում չի կարող բարեկեցիկ ապրել»,- ԱԺ-ում 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով իր այն միտքը, թե քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը ծախսում, այլ թե ինչքան է իր բարեկեցության համար ծախսում պետական ու համայնքային բյուջեն․ «Պետական ու համայնքային բյուջեն միշտ ավելի շատ է ծախսում»,- հավելեց նա։