Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հիմա խոչընդոտող անձինք չկան, հուսանք՝ կբացահայտվի»․ Գագիկ Ջհանգիրյան

«Հիմա խոչընդոտող անձինք չկան, հուսանք՝ կբացահայտվի»․ Գագիկ Ջհանգիրյան
145
Այսօր, 12:36

«Մեր երկիրը մեծ արհավիրքի ենթարկվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին, տեռորիստների այդ խումբը գլխատեց «Միասնություն» դաշինքը, նրա ղեկավարներին, ժողովրդի կողմից հարաբերականորեն ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը։ Ըստ էության կատարվեց իշխանազավթում, որոշ ժամանակ անց ռեալ իշխանությունն անցավ բոլորովին այլ ուժերի և մարդկանց ձեռքը, և այդպես էլ շարունակվեց։ Ծանր հարված էր ՀՀ-ի ինքնիշխանությանը. հզորագույն քաղաքական գործիչներ ասպարեզից հեռացվեցին»,- այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ զինվորական նախկին դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը։ «Ձեզ համար բացահայտվա՞ծ է հոկտեմբերի 27-ը»,- հարցրեցին լրագրողները։ «Կարճված մասով նախաքննությունը վերսկսված է, հետևաբար բացահայտման կարիք կա, որ նախաքննություն է տեղի ունենում։ Հիմա իշխանության բոլոր օղակները, այսպես ասեմ, շահագրգիռ են, խոչընդոտող մարմիններ, անձինք չկան, հուսանք՝ կբացահայտվի»,- պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը։

Գագիկ Ջհանգիրյանի ճեպազրույցը