Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Որևէ պատգամավորի չի հետաքրքրո՞ւմ, թե Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործն ո՞ւր հասավ»․ Անահիտ Բախշյան

«Որևէ պատգամավորի չի հետաքրքրո՞ւմ, թե Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործն ո՞ւր հասավ»․ Անահիտ Բախշյան
179
Այսօր, 15:54

«Ոչ ձեր ասածները, ոչ էսօրվանները շահագրգռված չեն, մտափոխվել են, թե ինչ են արել, չեն բացահայտում, երբ 6 տարի է գործը իբր թե վերաբացվել է, բայց առաջ չի գնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի մասին։

«Կառավարության հետ այդքան հարց ու պատասխան է լինում, որևէ պատգամավորի չի՞ հետաքրքրում, թե Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործն ո՞ւր հասավ։ Ավելին՝ 2023թ․ Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը վարչապետ Փաշինյանն ասաց, որ այդ գործը վերաբացելն ու պատվիրատուներին բացահայտելը ՀՀ պատվի, արժանապատվության խնդիրն է, հիմա ի՞նչ եղավ»,- ավելացրեց հասարակական գործիչը։

«Ո՞ւմ ձեռնտու չէ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը»,- հարցրեցին լրագրողները։ «Որևէ իշխանության համար բացահայտումը ձեռնտու չի եղել երևի. նախորդներին ես հասկանում եմ, որովհետև իրենք անմիջապես մեջն էին, ներկայում էլ ինչ-որ բան խանգարում է։ Այստեղ արտաքին հետք կա, ովքե՞ր էին այն լակոտները, որ 5 հոգով մտնեին, ընտրյալ մարդկանց սպանեին, եթե իրենց չէին կառավարում, եթե իրենք արտաքին ուժերի մանկլավիկներ չէին»,- նշեց նա։ Հարցին՝ արտաքին ուժերի համար ինչո՞վ էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը, Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Հայաստան պետության ինքնիշխանության, անկախության դեմ էր ուղղված դա, ուզում էին այդ ձևով վերացնել Հայաստան պետությունը»։

Անահիտ Բախշյանի ճեպազրույցը