Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Այժմ խորքային քաղաքական խնդիրներ են լուծվում». Արման Մելիքյան

«Այժմ խորքային քաղաքական խնդիրներ են լուծվում». Արման Մելիքյան
96
Այսօր, 03:06

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարծում եմ, որ Փաշինյանի վարչակազմը շատ կոշտ կերպով է հակազդելու բոլոր այն քաղաքական ուժերի իշխանական նկրտումներին, որոնք, իրենց գործողություններով ու հայտարարություններով, վտանգում կամ կասկածի տակ են դնում «իրական Հայաստանի» և «Խաղաղության խաչմերուկի» գաղափարների համապատասխանությունը հայկական շահերին։ Նաև, ըստ այդմ, հայկական Արցախի և Հայոց Ցեղասպանության խնդիրներն այլևս ներհայաստանյան քաղաքական օրակարգից պետք է ջնջվեն։ ՀՀ իշխանությունների այս գիծը դրսից ևս լուրջ աջակցություն ունի։ Կարելի է ասել, որ այժմ խորքային քաղաքական խնդիրներ են լուծվում՝ առերևույթ իրավական գործիքակազմի կիրառման միջոցով»։

Աղբյուրը`   Արման Մելիքյան