Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կարդացեք նիկոլ փաշինյանի թերթի` 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք». Ռուբեն Մելիքյան

«Կարդացեք նիկոլ փաշինյանի թերթի` 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք». Ռուբեն Մելիքյան
253
Այսօր, 20:54

«Ամեն հոկտեմբերի 27-ին հիշեցնելու եմ»,- ֆեյսբուքյան իր էջում կիսվելով իր նախկին գրառումներից մեկով՝ գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Իսկ տարիներ առաջ գրված գրառման մեջ ասվում է. «Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։
Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։ Ո՞վ էր նրան դեմոնացնում։
Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։ Կարդացեք նրա թերթի՝ 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։ Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։
ՀԳ. Այս ամենի լույսի ներքո՝ Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ՝ նույնիսկ Կայենն է սուրբ երևում»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան