«Քահանան կարգալույծ էր, սարկավագը՝ «քֆուրչի», երգչախումբը՝ աշխարհիկ». Տեր Եսայի քահանա Արթենյան
![]() 147 Այսօր, 00:36 Կարգալույծ քահանայի մատուցած «պատարագը» Հովհաննավանքում վերածվել է նախընտրական անթույլատրելի քարոզարշավի, այս մասին «ՕրագիրՆյուզ»-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Ակնհայտ է, որ այդ օրը պատարագին մարդիկ բերված էին, և հատուկ վարչական ռեսուրսներ էին օգտագործվել մարդկանց այնտեղ հավաքելու համար։ Բնական է, որ նրանց մեծ մասը կամ գրեթե մեծ մասը, հավանաբար, առաջին անգամ էր մասնակցում պատարագի, որովհետև եկեղեցում հնչած ծափահարությունները, «Նիկոլ վարչապետ» վանկարկումները, անձի փառաբանությունը և նրանց պահվածքը պատարագի ընթացքում դրա լավագույն վկայություններն են»,- ասել է հոգևորականը։ «Խորանում Ստեփան Ասատրյանի կողքին էր նաև Ռոբերտ սարկավագ Աղազարյանը, ում ֆեյսբուքյան էջը կասկած առաջացրեց, արդյո՞ք նա սարկավագ է և առհասարակ կապ ունի եկեղեցու հետ, քանի որ ամբողջ էջը հայհոյախառը մեկնաբանություններ էին, քարոզարշավ, բռնության կոչեր և ատելության խոսք, որոնք ներկայացնում ենք ստորև։ Ռոբերտ սարկավագ Աղազարյանի մասին Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց․ «Նա ճեմարանական կրթությունը կիսատ է թողել, Մայր Աթոռի միաբան երբեք չի եղել։ Ըստ կանոնի՝ կարող է լինել սարկավագ, բայց իր վարքագիծն ու կերպարը չեն համապատասխանում եկեղեցական կոչմանը»։ Տեր Եսայիի խոսքով՝ խորանում գտնվողների մեծ մասը չուներ այնտեղ լինելու իրավունք․ ըստ քահանայի՝ Մայր Աթոռի ներկայացուցիչները՝ Տեր Մանուկը, Տեր Սարգիսը և մյուսները, փորձել են մոտենալ եկեղեցուն, սակայն նրանց թույլ չեն տվել: Երգչախումբը նույնպես բերված էր դրսից և որևէ կապ չուներ եկեղեցու հետ»,- գրում է կայքը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Նիկոլը չի կարող առաջնորդել Հայաստանը, նրան պետք է հեռացնի ժողովրդական մեծ շարժումը». Սուրեն Սահակյան
15001:06
««Մայր Հայաստան» խմբակցությունը վերաքննիչ վարչական դատարան է ներկայացրել միջնորդություն». Սամվել Հակոբյան
14100:48
«Քահանան կարգալույծ էր, սարկավագը՝ «քֆուրչի», երգչախումբը՝ աշխարհիկ». Տեր Եսայի քահանա Արթենյան (լուսանկար)
14700:36
«Տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
16100:24
«Ինչպես է Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
11800:18
Оպերային երգիչ Գուրգեն Բավեյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
13100:12
«Այս լուրը նրանց համար է, ովքեր տենչում են թուրքերի և ադրբեջանցիների ազատ ելումուտը Հայաստան». Արմեն Այվազյան
16200:06
Մեծ Բրիտանիան պայմանագիր է կնքել Թուրքիային 20 Eurofighter Typhoon կործանիչ վաճառելու վերաբերյալ
225Երեկ, 23:50


