Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ազգային արխիվում բացակայում են մեր հազարավոր հայրենակիցների աշխատանքային ստաժի մասին տվյալները». Նաիրի Հոխիկյան

«Ազգային արխիվում բացակայում են մեր հազարավոր հայրենակիցների աշխատանքային ստաժի մասին տվյալները». Նաիրի Հոխիկյան
179
Երեկ, 22:48

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ազգային արխիվում բացակայում են հազարավոր մեր հայրենակիցների աշխատանքային ստաժի մասին տվյալները։ Դրա հետևանքով 63 տարին լրացած մարդկանց մեծ մասը չի կարողանում ստանալ տարիքային աշխատանքային կենսաթոշակ։
Վերջին ամիսներին շատ մարդիկ են ինձ դիմել այս խնդրով' չկարողանալով ստանալ իրենց հասանելիք թոշակը։ Փաստացի մարդիկ աշխատել են տասնյակ տարիներ, ունեն օրինական աշխատանքային գրքույկներ, բայց դրանցում գրանցված ստաժը չկա ազգային արխիվի բազաներում։ Այդ բազաները տարօրինակ կերպով վերջին տարիներին հաճախակի անհետանում են' կորցնելով հատկապես տարիքային աշխատանքային կենսաթոշակի անցնող մեր հայրենակիցների տվյալները։
Ես կարծում եմ, դրանում միտում կա, որպեսզի քիչ մարդիկ տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանան, իսկ նրանց հասանելիք գումարը գրպանվի իշխանության կողմից։
Եթե դուք ևս բախվել եք այդ խնդրին, խնդրում եմ, արձագանքեք, լուծում տանք։ Աշխատանքային ստաժ ունեցող մարդը իր կենսաթոշակը պիտի ստանա ժամանակին և այնքան, ինչքան հասնում է, ու ոչ մեկը չի կարող մարդուն զրկել իր տարիների վաստակածը ստանալու իրավունքից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան