Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նոր ժուլիկներ են հայտնվել, քարտային տվյալներ են գողանում». Սամվել Մարտիրոսյան

«Նոր ժուլիկներ են հայտնվել, քարտային տվյալներ են գողանում». Սամվել Մարտիրոսյան
162
Երեկ, 22:54

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․ «Նոր թիրախային ժուլիկներ են հայտնվել։ Օգտագործում են կոտրած հայկական հաշիվներ։ Տեսքից նորմալ հաշիվ ա։ Ու ինչ-որ ներքին, վստահելի, առաջարկներ ունեն։ Կան նաեւ հայերեն։ Տակը ֆեյքերով մեկնաբանություններ են լցնում, որ էլ ավելի վստահելի լինի։ Լայքերից զգացվում ա, որ մի բան էն չի։ Հետո մարդկանց ուղղորդում են հղումով անցնել, ու վերջում, ինչպես միշտ քարտային տվյալներ գողանում։

Ամեն դեպքում ձեզ լավ հավելված առաջարկեմ, ZeroScam։ Մեջը տեղադրում եք կասկածելի հղումը։ Կամ նույնիսկ սքրինշոթը, ԱԲ-ն, հատուկ վարժեցված (եթե տենց կարելի ա ասել) ասում ա, վտանգավոր ա, թե կարելի ա վստահել։ Հավելվածի հղումը մեկնաբանությունում եմ տեղադրում»։