Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սա է համակարգի իրական դեմքը». Տիգրան Աբրահամյան

«Սա է համակարգի իրական դեմքը». Տիգրան Աբրահամյան
125
Երեկ, 23:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վանաձորի դատարանի շենքում, դատական նիստի ժամանակ, մեղադրյալին դանակահարել են: Սրանից մի ամիս առաջ էլ տնային կալանքի մեջ գտնվողին էին խփել: Տեղյակ չեմ, թե ինչ պայմաններում և ինչ պատճառով է նման դեպքեր արձանագրվել, սակայն սրանք խոսուն փաստեր են համակարգի խայտառակ վիճակի և լիակատար բարդակի մասին:
Իսկ օրինակ Սրբազան պայքարի գործով դատավարությանը ոչ միայն ձայնամեկուսացում ապահովող հաստ ապակի է, մի բան էլ դատական կարգադրիչները խոչընդոտներ են հարուցում ապակուց այն կողմ հաղորդակցվելու համար:
Քաղաքական գործերով ամենավերջին դետալին ուշադրություն են դարձնում, անհարկի խնդիրներ հարուցում, իսկ դրանից դուրս մյուս գործերով անարխիա է՝ ով և ինչ ուզում է՝ անում է:
Մի օր էլ նիստից դատավոր կառևանգեն կամ դատախազին «ռազբոյ» կանեն: Սրանց օրոք ամեն ինչ սպասելի է:
Սա է համակարգի իրական դեմքը, որովհետև իրենց ողջ ռեսուրսը ընդդիմախոս, հոգևորական վարկաբեկելու, բռնելու և նստեցնելու վրա է կենտրոնացված»: