Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ինչպես է Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվել». Արա Զոհրաբյան

«Ինչպես է Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվել». Արա Զոհրաբյան
115
Այսօր, 00:18

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «ՏԵՐ ՓԱՌԵՆ ՔԱՀԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵՑ
2025թ․ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան առավոտյան վաղ գնում էր Սաղմոսավանք Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ, փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում, Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան:
Երկրորդ անգամ, դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին ճանապարհին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսի վրա միացված խոսել ենք:
Ձայնագրության մեջ իմ, Տեր Փառենի և ոստիկանների խոսակցությունն է:
Տեր Փառենը ոստիկանին ասում էր՝ «ես գնում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխեմ իմ հավատացյալ ժողովրդին ցավդ տանեմ»:
Ոստիկանների անզիջում կեցվածքը՝ «100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է» պնդումները վերացան Տեր Փառենի համառության շնորհիվ և երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե՝ Հովհաննավանք:
Շատ ամոթալի օրեր ենք ապրում:
Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվար պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար»:

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան