Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են. «Ժողովուրդ»

Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են. «Ժողովուրդ»
140
Այսօր, 09:00

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն կրկին հարցաքննել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը, որը տնային կալանքի տակ է գտնվում, ու քրեական վարույթի շրջանակում զննություններ են իրականացվել։
Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, և դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք. նա շարունակում է կրել կալանքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանը։

Մանրամասները՝ թերթի համարում: