«Եկեղեցու դեմ արշավը կարող է բերել քաղաքացիական բախումների»․ Էլինար Վարդանյան
![]() 190 Այսօր, 15:12 «Հովհաննավանքում անցած կիրակի տեղի ունեցածը խայտառակություն էր, ըստ էության, ապականվում էր մեր ազգային արժեքներից մեկը՝ եկեղեցին, հավատը։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ եկեղեցում ծափեր են հնչում երկրի ղեկավարի հասցեին. սա ծիսական կանոնների խախտում էր, բայց մյուս կողմից էլ տեսանելի էր, որ այնտեղ հավաքված մարդիկ կա՛մ ՔՊ պաշտոնյաներ էին, կա՛մ ինչ-որ լծակներով բերված մարդիկ»,- «24 նյուզ»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Ինձ մոտ տպավորություն էր, որ իրենց ակնկալիքները չարդարացան, եկող կիրակի 2-րդ դուբլով նորից գլխավոր փորձն են անելու՝ վարչական լծակների ավելի խիստ կիրառմամբ, որից հետո կորոշի, թե ինչպես ասպատակել Էջմիածինը։ Փաշինյանի նպատակն է առանձնացնել եկեղեցուց մի առանձին մարմին և միգուցե ստեղծել առանձին կրոնական միավորում, բայց միայն դրանով չեն սահմանափակվելու, ակնհայտ է, որ իրենց վերջնանպատակը Էջմիածինն է. չեմ զարմանա, որ քրեական գործ հարուցվի կաթողիկոսի նկատմամբ, որ Փաշինյանն ուսապարկը գցի ուսերին և ուղղորդի մարդկանց դեպի Էջմիածին։ Նա կարող է անել ամեն ինչ՝ առանց հաշվի առնելու, որ դա Սահմանադրության, օրենքների կոպտագույն խախտում է, որովհետև իր մտքին դրել է, որ կաթողիկոսին ձեռնադրողը լինելու է ինքը, իր սիրտն այդպես է ուզում»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ «Կլինի կոչ կաթողիկոսի կողմից, թե չի լինի, հավատավոր ժողովուրդը կկանգնի և՛ կաթողիկոսի, և՛ եկեղեցու կողքին: Բայց նաև մեծ է իմ անհանգստությունը, որ դա կարող է բերել քաղաքացիական բախումների, ինչին այս իշխանությունները պատրաստ են, ինչու չէ՝ նաև գնում են դրան»,- ընդգծել է Էլինար Վարդանյանը։ |

«ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ»». Սուրեն Սուրենյանց
3117:30
«Ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի կողմից նոր աղանդի ձևավորմանը»․ Արմեն Հովասափյան
6217:24
«Երեկ երեխեքից մեկին տեսել եմ անտառից դուրս գալիս». ծափաթաղցի (տեսանյութ)
11817:18
«Նրա լեգիտիմության մարման ականատեսն ենք»․ Վլադիմիր Մարտիրոսյան
8217:12
«Երեկ մոր ծնունդն էր․ գործից եկավ, տեսավ երեխան չկա»․ ընտանիքի բարեկամ (տեսանյութ)
16616:48
Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի
13916:38
«ՔՊ-ական իշխանությունը պատահական չէ պատգամավորների համար 900 հազար ռոճիկ սահմանել»․ Ոսկան Սարգսյան
14716:30
«Վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը ՔԿՀ»․ Առնոլդ Վարդանյան
14416:18
