Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Այսօր հայրիկիս 70-ամյակն է, իսկ մենք խենթանում ենք անզորությունից»․ Վերա Խաչատրյան

«Այսօր հայրիկիս 70-ամյակն է, իսկ մենք խենթանում ենք անզորությունից»․ Վերա Խաչատրյան
176
Այսօր, 11:24

Ադրբեջանցիների կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող, երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու։
Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից, որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. -Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։
Կներես մեզ՝ անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։
Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։
Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։
Դու գալու ես… վստահ ենք.․. Խոստացել ես...»։

Աղբյուրը`   Վերա Խաչատրյան