Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Տիգրանի եղբայրը ցույց է տվել իրենց անցած ճանապարհը»․ Կարեն Սարգսյան

«Տիգրանի եղբայրը ցույց է տվել իրենց անցած ճանապարհը»․ Կարեն Սարգսյան
212
Այսօր, 14:42

«Համայնքում շտաբ է ձևավորվել ու հիմա քարտեզներով տեղաբաշխում արած՝ որոնողական աշխատանքներ են կազմակերպում։ Հարազատների ներկայացնելով՝ երեխան եղել է մեծ եղբոր հետ, ով ոստիկաններին ցույց է տվել իրենց անցած ճանապարհը։ Չեմ կարող որևէ վարկած մատնանշել՝ հաշվի առնելով, որ հակասական խոսակցություններ կան, երեխաներին մեկ տեսել են այստեղ, հետո՝ քիչ ներքևում, մի եղբորը տեսել են հետ վերադառնալիս, բայց չեմ ուզում դրանց վրա մենք կենտրոնանանք, այլ ավելի լավ է որոնողական աշխատանքներն ամբողջությամբ իրականացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այցելել է Ծափաթաղ։ «Նրանց ընտանիքը սոցիալապես անապահով է, համայնքի կողմից աջակցություններ ցուցաբերվել են։ Իսկ երեկ Տիգրանի մայրիկի ծնունդն է եղել, նշել են իրենց տանը»,- հավելել է մարզպետը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ճեպազրույցը