«Շատ խելոք, լավ երեխա է, միշտ մաքուր, սիրուն հագնված»․ մանկապարտեզի աշխատակցուհի
![]() 214 Այսօր, 15:06 «Շատ լավ ընտանիք են, խելոք, աշխատասեր մարդիկ են. երեխան միշտ մաքուր, սիրուն, կոկիկ հագնված բերում, տանում էին, երեխան էլ շատ ակտիվ էր։ Աստված տա՝ երեխան ողջ գտնվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ծափաթաղ համայնքի մանկապարտեզի աշխատակցուհի Էլզա Սառաջյանը։ «Երեկ ես գյուղում չէի, որ եկա, ասացին՝ Տիգրանը կորել է։ Բայց երեխան երեկ մանկապարտեզ է եկել, մինչև 1-ը մնացել է, եղբայրներից մեկը եկել է տարել, հետո էլ էդ դեպքն է եղել։ Շատ խելոք, լավ երեխա է, ես ստեղ աշխատում եմ, երեխեն սաղ օրը գնում-գալիս է մեր մոտ։ Մի օր էլ 2 կոնֆետ էր բերել, ասում էր՝ Էմմա տատի՛ (ինձ այդպես են ասում), քեզ համար եմ բերել, ասում եմ՝ խի՞ ես բերել, ցավդ տանեմ, ասում է՝ դու ինձ միշտ կոնֆետ ես տալիս, լավ է լինում»,- նշել է նա։ |

«Երեկ մոր ծնունդն էր․ գործից եկավ, տեսավ երեխան չկա»․ ընտանիքի բարեկամ (տեսանյութ)
6616:48
Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի
10116:38
«ՔՊ-ական իշխանությունը պատահական չէ պատգամավորների համար 900 հազար ռոճիկ սահմանել»․ Ոսկան Սարգսյան
10316:30
«Վերջապես ապահովվեց իմ անարգել մուտքը ՔԿՀ»․ Առնոլդ Վարդանյան
11016:18
«Մինչև նոյեմբերի 18-ը հանձնաժողովը կամփոփի ՀԷՑ-ի հարցով վարույթը և որոշում կկայացնի». Մեսրոպ Մեսրոպյան (տեսանյութ)
8516:12
«Կամրջի տարածքում որևէ հետք չի հայտնաբերվել»․ Կարեն Սարգսյան
15115:54
«Այսօր երեխաներին չեն բերել մանկապարտեզ, երևի ծնողները վախեցել են»․ Ծափաթաղի բուժքույր (տեսանյութ)
25115:48
«Փակել եք ձեր աչքերը, որ չտեսնեք նիկոլի ապօրինությունները»․ Արամ Գևորգյան
14115:42
