«Հյուսեյն Գյունի հեռախոսում հայտնաբերվել են Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հեռախոսահամարները». #Anadolu

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ինչպես նաև նրա քարոզարշավի նախկին ղեկավար Նեջաթի Օզքանի, լրագրող և ընդդիմադիր, Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի և Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասները։ Նշվում է, որ կասկածյալ Հյուսեյն Գյունը, ով ծառայում էր որպես կապող օղակ Իմամօղլուի և օտարերկրացիների միջև, հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և քննչական մարմինների հետ համագործակցելու մտադրության մասին: Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են ուղղել՝ կապված հեռախոսի ստուգման ժամանակ հայտնաբերված կոնտակտների հետ։ Հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ և բարձրաստիճան զինվորականներ: Նրանց թվում են եղել նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։
Գյունը նշել է, որ հեռախոսահամարների առկայությունն իր հեռախոսում բացատրվում է իր նախկին առևտրային և գործարար գործունեությամբ:

«Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
518:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
4117:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
5617:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
4617:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
6117:18
«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու
10417:06
«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8117:00
«Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ, նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի»․ Վարդան Հարությունյան
7016:48