Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՔՊ-ական իշխանությունը պատահական չէ պատգամավորների համար 900 հազար ռոճիկ սահմանել»․ Ոսկան Սարգսյան

«ՔՊ-ական իշխանությունը պատահական չէ պատգամավորների համար 900 հազար ռոճիկ սահմանել»․ Ոսկան Սարգսյան
168
Այսօր, 16:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովում ընդդիմությունը փոքրամասնություն է, խորհրդարանի որոշումների ընդունման վրա ոչ մի կերպ չի ազդում։ Մեծ հաշվով՝ Հայաստանի համար կարևոր հարցերը ԱԺ-ն, Նիկոլ Փաշինյանի «քայլող ուսապարկերը» չեն որոշում։ 2021թ․ ԱԺ ընտրություններից ավելի քան 4 տարի անց ընդդիմությունն ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, որպեսզի լեգիտիմիացնի՞ բոլոր ոլորտներում խայտառակ պարտված Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ ՔՊ-ական իշխանությունը պատահական չէ պատգամավորների համար ավելի քան 900 հազար դրամ ռոճիկ սահմանել։ Իսկ Հայաստանի հարյուր հազարավոր կենսաթոշակառուները թող յոլա գնան 30-40 հազար դրամ թոշակով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան