Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Երեկ երեխեքից մեկին տեսել եմ անտառից դուրս գալիս». ծափաթաղցի

«Երեկ երեխեքից մեկին տեսել եմ անտառից դուրս գալիս». ծափաթաղցի
256
Այսօր, 17:18

«Ես առավոտն եմ իմացել դեպքի մասին։ Բայց երեկ երեխեքից մեկին, որը առաջին դասարանում է սովորում, իրիկունը ժամը 4-ի մոտերը տեսել եմ՝ անտառից էր դուրս գալիս, վազելով բարձրանում էր, էլ ուշադիր չէի, ես իմացա՝ գնացել է շիշկա հավաքի։ Կամրջի հատվածից էր բարձրանում, այնտեղ երկաթգիծ կա, էդ մասից մենակ մեծին եմ տեսել, որ բարձրանում էր»,- այսօր Ծափաթաղում աշխատող լրագրողների հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը։

Հիշեցնենք՝ 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքերը շարունակվում են: Նշենք, որ նրան վերջին անգամ եղբոր հետ են տեսել, որը խոսքի հետ կապված խնդիրներ ունի:

Ծափաթաղի բնակիչը՝ 3 տարեկան Տիգրանի մասին