Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դավիթ Համբարձումյանի անազատության մեջ լինելը մեզ ստիպում է այդ իրադրությանը համարժեք աշխատել»․ Տիգրան Աբրահամյան

«Դավիթ Համբարձումյանի անազատության մեջ լինելը մեզ ստիպում է այդ իրադրությանը համարժեք աշխատել»․ Տիգրան Աբրահամյան
156
Այսօր, 19:42

«Այս իշխանության պարագայում չի կարելի ասել, թե սա անսպասելի էր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ հարցին։

«Իշխանությունը մեկնարկ է տվել իր ընտրարշավին և այս ճանապարհին ոչ միայն մի քանի ճակատներով պայքարում է քաղաքական մի քանի միավորների, Հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ նաև այն համայնքների ղեկավարների դեմ, որոնք ունեն հեղինակություն, ժողովրդի կողմից են ընտրվել, և իրենց համար կարող էին խոչընդոտներ առաջացնել։ Դավիթ Համբարձումյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, կոշտ դիրքորոշումներ է արտահայտել գործող իշխանության նկատմամբ, ընդդիմության նախաձեռնած՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում ընդդիմության թեկնածուն էր, և միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որևէ քայլի չէր դիմի»,- նշեց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ Դավիթ Համբարձումյանը մնում է խաղի մեջ․․․ Նրա անազատության մեջ լինելը մեզ ստիպում է այդ իրադրությանը համարժեք աշխատել։

«Դավիթ Համբարձումյանի անազատության մեջ լինելը մեզ ստիպում է այդ իրադրությանը համարժեք աշխատել»․ Տիգրան Աբրահամյան