Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Վաղարշապատում պոկում են ընդդիմադիր թեկնածուների պաստառները

Վաղարշապատում պոկում են ընդդիմադիր թեկնածուների պաստառները
279
Այսօր, 20:00

Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի նախընտրական պաստառները փակցնելուց կարճ ժամանակ անց հեռացվել են Ամբերդ գյուղի կանգառասրահներից և այլ վայրերից: Այնինչ «ՔՊ»-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի պաստառները մնացել են անվնաս։ Այս մասին հայտնել է Տաթև Վիրաբյանը՝ «Տաթև Արցախը»։

«Շատ համայնքներում է սա տեղի ունենում։ Երեխաների պատմելով՝ ոմն երիտասարդ կամ պատանի Հայկո է պոկում այս ամենը, և թե ինչու է անում՝ բոլորիս հայտնի է, բայց երեխաներին չենք խառնվում այդ գործերին»,– գրել է Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ սա «ՔՊ»-ի կեղտոտ գործելաոճն է, որով փորձում են «աչոկներ» հավաքել։

Աղբյուրը`   Տաթև Վիրաբյան