Երեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Խնդրեց իր անունից փոխանցել․ «Ես «զադնի» չունեմ, մինչև վերջ պայքարելու եմ»»․ Նարեկ Մալյան

«Խնդրեց իր անունից փոխանցել․ «Ես «զադնի» չունեմ, մինչև վերջ պայքարելու եմ»»․ Նարեկ Մալյան
296
Այսօր, 20:12

«Ինքնաթիռով գալիս ինձ խնդրեց իր անունից փոխանցել․ «Ես չեմ հանձնվելու, ես հետադարձ, այսպես ասած, «զադնի» չունեմ»»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, ով ինքնաթիռում եղել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի հետ և քիչ առաջ տեսանյութ էր հրապարակել նրան կալանավորելու վերաբերյալ։

«Գնալու եմ մինչև վերջ։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր անկեղծ կուզենան միանալ և մնալ պայքարում, ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ մինչև վերջ պայքարել․ այսինքն՝ հետադարձ ես չունեմ»,- Մալյանի փոխանցմամբ՝ նշել է Համբարձումյանը։

«Խնդրեց իր անունից փոխանցել․ «Ես «զադնի» չունեմ, մինչև վերջ պայքարելու եմ»»․ Նարեկ Մալյան