«Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը, խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի»․ ԶԼՄ
![]() 202 Երեկ, 21:36 Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը, և բանալիները հիմա իրենց մոտ են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։ ««Մեզ մոտ եղած բանալիները այլևս գործածել հնարավոր չէ ու ստացվում է, որ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում, հիմա ո՛չ ես, ո՛չ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Ճիշտ ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, էլի ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված ու էլի թեթև վիճաբանություն ունեցանք։ Այսինքն, ամեն անգամ էնտեղ մեր գնալն ուղեկցվում է իրանց դժգոհություններով, դրա համար հիմա ավելի քիչ ենք սկսել լինել Հովհաննավանքում, նաև թեմի մեր ատենապետի խորհուրդն էր դա»։ Տեր Սարգիսը տեղեկացրեց, որ թեմի կայքէջով, այլ թեմերի քահանաների միջոցով մարդկանց տեղեկացնում են ստեղծված իրավիճակի մասին։ «Հովհաննավանքի ծառայություններից օգտվում են Հայաստանի տարբեր տեղերից, մարդկանց կոչ ենք արել, որպեսզի մյուս թեմերում էլ քահանաները խոսեն,բացատրեն, որպեսզի ժողովուրդը տեղեկանա իրավիճակի մասին ու չգնան այնտեղ։ Իհարկե, իրենց շրջապատից կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն կապված են իր հետ, և նրանց չի հետաքրքրում ոչ մի բացատրություն, իրենք գնում են իր մոտ»։ Նրա փոխանցմամբ՝ կիրակի օրվա համար արարողություններ են ունեցել, որոնց մեծ մասը չի կայացել։ «5 արարողություն ունեինք, պսակադրություններ, որոնցից միայն մեկն է մնացել Հովհաննավանքում, մնացածը տեղափոխեցին իրենց արարողակարգերը։ Այսօր նույնպես մկրտություն ունեի, զանգեցին՝ բացատրեցի, տեղափոխեցինք Սաղմոսավանք, որտեղ էլ ես իրենց մկրտությունը կատարեցի»։ Նա ընդգծեց, որ իրենց ծառայությունն այլևս խաթարված է Հովհաննավանքում։ «Գիտեք, այն օրվա պսակից հետո՝ ես էլ չեմ ուզում այնտեղ լինել, եթե պիտի գնամ այնտեղ, իրենք գան, աղմկեն, խանգարեն, նորից վիճաբանեն՝ ես իմ աղոթքից ոչինչ չեմ հասկանալու, չեմ ուզում ամեն անգամ այդ հոգեվիճակն ապրել։ Հավատացյալներին էլ այդ իրավիճակում դնել չեմ ցանկանա»։ Փաստացի՝ Մայր Աթոռի գույքը բռնազավթված է։ Արդյոք դատական կարգով այն կվերադարձվի՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ փաստաբան Արա Զոհրաբյանը, Մայր Աթոռի անունից դատախազություն հաղորդում է ներկայացրել։ «Ներկայացված հաղորդումը նաև այն մասին էր, որ խոչընդոտվում է օրինավոր քահանայի կողմից ծիսական արարողական կյանքը, միաժամանակ, նաև այն մասին էր, որ խախտված են Մայր Աթոռի սեփականության իրավունքի վերաբերող հարցեր։ Մենք այնտեղ այս պահին 2 քահանա ունենք նշանակված։ Ակնհայտ է, որ թե Տեր Սարգսի, թե Տեր Մանուկի ծառայությունը խոչընդոտվում են։ Սովորաբար, մարդիկ երբ ցանկանում են եկեղեցում արարողություն իրականացնել, եթե որևէ հոգևորականի հատուկ նախընտրություն չունեն, գալիս են որևէ արարողություն գրանցելու, այդ պահին որ հոգևորականն ազատ է լինում՝ ինքն էլ կատարում է , բայց եթե մարդիկ կոնկրետ նախընտրում են այս կամ այն հոգևորականին՝ խնդրում են, որ նա կատարի իրենց արարողությունը։ Այս դեպքում՝ շատերը տեղյակ չեն, որ կարգալույծ հոգևորականի արած մկրտությունը կամ պսակը անվավեր է, երբ որ դա իմանում են, մարդիկ կան, որ պահանջում են, որ այլ հոգևորական անի, որի կատարած ծեսը ընդունելի է և վավերական է։ Այս օրերին Հովհաննավանքում մյուս քահանաների աշխատանքը խոչընդոտվել է»,- ասաց Տեր Եսային»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Արցախցի մի քանի հետույքաբնակ կերպարներ փողի դիմաց պայքարիստ են դարձել»․ Տիգրան Պետրոսյան
2800:12
«Գարեգին Երկրորդն այս ընթացքում թույլ տվեց առնվազն 2 խոշորագույն սխալ». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
122Երեկ, 23:48
«Նիկոլ Փաշինյանը չունի արգելակներ. մտքով անցնի վառել Էջմիածինը, կվառի». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
80Երեկ, 23:36
«Դու ցույց ես տալիս, որ դու ես իրական բերան փակողը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
71Երեկ, 23:30
Արձակագիր Գուրգեն Խանջյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
156Երեկ, 23:12
««Ընտրովի կաթողիկոսի» դեպքում հետևանքները լինելու են կատաստրոֆիկ». Ստեփան Դանիելյան
121Երեկ, 23:06
«Հերթական անգամ ապացուցեց՝ չի վախենում ո՛չ բռնաճնշումներից, ո՛չ էլ նիկոլական բանտից»․ Միհրան Հակոբյան
181Երեկ, 23:00
«Արցախը հանձնած Արարատ Միրզոյանը խոստովանել է, որ նախկինների ժամանակ ինքնասպան է եղել». Հովհաննես Իշխանյան
172Երեկ, 22:48
