«Անգամ թուրքական լոբբիստն է հասկացել, իսկ մեր հայրենակիցներից ոմանք դեռ ապրում են պատրանքներով». Րաֆֆի Ասլանյան
![]() 164 Այսօր, 00:30 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աթենք-Մյունխեն ինքնաթիռում ծանոթացա շատ ճանաչված մի գերմանացի պրոֆեսորի հետ, ով դասավանդում է Գերմանիայի, Չեխիայի և Թուրքիայի մի շարք համալսարաններում: Լինելով աշխարհի լավագույն թուրքագետներից մեկը՝ կատարյալ կերպով տիրապետում է Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի պատմությանը, քաղաքական ու պատմական առաջնահերթություններին, թարգմանել է Օրհան Փամուքի մի շարք ստեղծագործություններ, ի թիվս այլնի՝ համահեղինակել է նաև «Խորհրդային Միության և նրա իրավահաջորդ պետությունների թյուրքական լեզուներն ու թյուրքական մշակույթները» վերտառությամբ գիրքը։ Բնականաբար շատ հաճելի զրուցակից էր, շատ լավ գիտեր նաև հայերիս, և ընթացքում կիսաժպիտով մի հարց տվեց՝ իսկապե՞ս ազգովի եք ցանկանում թուրքերի հետ հաշտ ու խաղաղ լինել, թե՞ թուրքական հետախուզությունն, այնուամենայնիվ, իր գործն արել է։ Հարցի ենթատեքստը հասկացա, բայց առանց պատասխանելու, ինքս էլ հարց ուղղեցի նրան՝ իսկ դուք ինչպե՞ս եք կարծում։ Պատասխանը շատ կտրուկ էր՝ իհարկե կարող եք, բայց այնպես, ինչպես Թուրքիայի տարածքում ներկայումս բնակվող հայերը։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Կազմակերպվածը հանցագործություն էր, որն իրականացրին հենց իրավապահները»․ Մարգարիտ Եսայան
6203:12
««Իշխանության» հեռացման համար ի սպաս կդնենք բոլո՛ր հնարավորությունները»․ ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
8202:12
«Ատելություն սերմանողների գերագույն գլխավոր քարոզիչը ցանկանում է քայքայել մեր հանրությունն ու պետությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
15101:06
«Անգամ թուրքական լոբբիստն է հասկացել, իսկ մեր հայրենակիցներից ոմանք դեռ ապրում են պատրանքներով». Րաֆֆի Ասլանյան
16300:30
«Արցախցի մի քանի հետույքաբնակ կերպարներ փողի դիմաց պայքարիստ են դարձել»․ Տիգրան Պետրոսյան
55300:12
«Գարեգին Երկրորդն այս ընթացքում թույլ տվեց առնվազն 2 խոշորագույն սխալ». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
182Երեկ, 23:48
«Նիկոլ Փաշինյանը չունի արգելակներ. մտքով անցնի վառել Էջմիածինը, կվառի». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
164Երեկ, 23:36
«Դու ցույց ես տալիս, որ դու ես իրական բերան փակողը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
124Երեկ, 23:30
