Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Կալանքի տակ են 1 անչափահաս և 1 զոքանչ. «Հրապարակ»

Կալանքի տակ են 1 անչափահաս և 1 զոքանչ. «Հրապարակ»
131
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն․ հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է և զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ՝ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, քաղաքապետարանի բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք: Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում, և նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ: Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով ձերբակալելով՝ տեղափոխեցին Երևան, իսկ Գյումրի տարված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջև բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց: Նշենք, որ քաղաքապետին կաշառք վերցնելու համար կալանավորեցին 2 ամսով, ապա լրացուցիչ մեղադրանք հարուցեցին՝ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ»: