Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից. «Հրապարակ»
![]() 139 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ ԱԺ-ում շուրջ 2 ժամ փակ հանդիպում է ունեցել իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների հետ։ Օրակարգի գլխավոր հարցը եղել է զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագիծը՝ 2 տարին 18 ամիս դարձնելու վերաբերյալ։ Բանակին վերաբերող այլ նախագծեր էլ են հպանցիկ քննարկվել։ Մասնակցել են նաև ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Չնայած ԳՇ-ում, մեր տեղեկություններով, գեներալիտետը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխող խմբակը որոշել է նախագիծը հրատապ կարգով ընդունել: Դա նշանակում է, որ մինչեւ տարեվերջ նախագիծն օրենքի տեսք կստանա, քանի որ հունվարից սկսվում է ձմեռային զորակոչը, իսկ ՔՊ-ում ուզում են պոպուլիստական այս նախագիծն օր առաջ՝ մինչև 2026թ. հերթական ընտրությունները կյանքի կոչել։ Մեզ պատմեցին, որ քննարկման ընթացքում Պապիկյանը չի թաքցրել նախագծի ռիսկայնությունը, որի ընդունման հետևանքով զինծառայողների թվի էական նվազում է լինելու, խոսքը, ըստ իշխանական հաշվարկի, մոտ 10 հազարի մասին է, սակայն վստահեցրել է, որ մեկուկես տարի անց բանակում սահմանային հերթապահությունը կվերադառնա բնական հուն, զուգահեռ կավելացնեն պայմանագրային զինծառայողների թիվը։ Նույն փաթեթի մեջ Հայկ Սարգսյանն է փորձել իր հեղինակած, բայց ՔՊ-ի կողմից մերժված առաջարկները ներառել, մասնավորապես, գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայելու, սակայն ՔՊ-ականները պնդել են նախկին դիրքորոշումը»: |

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5911:18
3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքներն իրականացվում են 7 ուղղություններով
10710:54
«Առաջարկ կա՝ ստեղծել անձնական տվյալների պաշտպանության հարցերով զբաղվող անկախ մարմին»․ Վահե Հովհաննիսյան
9810:48
«Սպասենք ատելության նոր դրսևորումների»․ Կարապետ Պողոսյան
10710:36
«Անհրաժեշտ է վերջ տալ միմյանց գործերին միջամտելու արատավոր պրակտիկան»․ Թաթուլ Հակոբյան
10709:36
Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից. «Հրապարակ»
13909:24
«Սենսացիոն նորություն՝ Կտրիճ Ներսիսյանից»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18809:18
Կալանքի տակ են 1 անչափահաս և 1 զոքանչ. «Հրապարակ»
13109:12
