Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքներն իրականացվում են 7 ուղղություններով

3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքներն իրականացվում են 7 ուղղություններով
157
Այսօր, 10:54

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»։