Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դուք պետք է պաշտպանեք ժողովրդավարությունը, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանին»․ Գառնիկ Դանիելյան

«Դուք պետք է պաշտպանեք ժողովրդավարությունը, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանին»․ Գառնիկ Դանիելյան
172
Այսօր, 14:36

«Մեր կոչն է միջազգային հանրությանը, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառի և կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ուղղորդում են դատական համակարգը սմս հաղորդագրություններով և ԱԺ այն դահլիճում, որ դուք հիմա գտնվում եք: Այդ մարդն ամիսներ առաջ ասել է, որ ընդդիմախոսների տեղը ԱԱԾ պադվալներում է։ Դուք պետք է հասկանաք, որ չեք կարող պաշտպանել մի իշխանության, որն ամեն օր գործում է օրենքից դուրս»,- այսօր ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին։ «Մենք տեսնում ենք Բաքվում պահվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության և այլ գերեվարված անձանց խոշտանգումներ և տեսնում ենք ձեր լռությունը, որն անթույլատրելի է։ Միջազգային հանրությունը հստակ գնահատականներ պետք է տա, դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին»:

Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ բողոքի ակցիայի ժամանակ