Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
321
Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ., 16:06

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են: Այս մասին «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կառույցից նշեցլ են, որ քննչական գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: