Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Մայրը սառել է, չի լացում, չի ողբում, ասում են՝ մատը խառն է». ծափաթաղցիներ

«Մայրը սառել է, չի լացում, չի ողբում, ասում են՝ մատը խառն է». ծափաթաղցիներ
930
Այսօր, 19:00

Արդեն 3-րդ օրն է՝ փրկարարները, կամավորները որոնում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետ կորած 3 տարեկան Տիգրան Օվանեսովին: Համացացում շատ էին քննարկումները, թե մայրը սառն է վերաբերում որդու կորստին, ոմանք անգամ հնչեցնում էին անհիմն մեղադրանքներ, թե եթե մատը խառը չլիներ, կողբար:
«Արմլուր»-ի հետ զրույցում ծափաթաղցիները հակառակն էին պնդում՝ նա ու ամուսինն իրենց չէին խնայում երեխաներին լավ պահելու համար: «Մաքուր կոկիկ հագցնում, այդ երեխային մանկապարտեզ էին ուղարկում: Իրենց համար չէին առնում, երեխաների համար էին աշխատածը ծախսում»,- փաստեց մի կին:
Որդեկորույս մի կին էլ տարակուսեց. «Լեզուն որսկոր չունի, ինչ ուզում են՝ ասում են: Ինչպե՞ս կարելի է երեխային կորցրած մորը կասկածել իր երեխային վնասելու մեջ: Էդ խեղճ կինը հիմա սառել, քարացել է, անգամ լացել էլ չի կարողանում, ու նրան մեղադրե՞լ նման հանցանքում: Անթույլատրելի է, չի կարելի, մարդիկ, դարձի եկեք, դուք էս ի՞նչ եք անում»:

«Մայրը սառել է, չի լացում, չի ողբում, ասում են՝ մատը խառն ա». ծափաթաղցիներ