Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ճնշման ենթարկելու մեթոդներն ավելի արտահայտված և վտանգավոր են փակ միջավայրերում, ԶՈՒ-ում՝ ևս»․ Անահիտ Մանասյան

«Ճնշման ենթարկելու մեթոդներն ավելի արտահայտված և վտանգավոր են փակ միջավայրերում, ԶՈՒ-ում՝ ևս»․ Անահիտ Մանասյան
195
Այսօր, 19:18

«Հայաստանում բոլորն են ատելության խոսքի զոհ․ սա մի երևույթ է, որը համատարած է»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով բանակում զինվորներին բուլինգի ենթարկելու, ատելության խոսքի տարածման դեպքերի վերարաբերյալ հարցին։

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ ոչ միայն ատելության խոսքի տեսակները, այլև ընդհանրապես անձանց ճնշման ենթարկելու տարբեր մեթոդները (դա կլինի ֆիզիկական, հոգեբանական բռնության միջոցով) ավելի արտահայտված և վտանգավոր են հատկապես փակ միջավայրերում, ԶՈՒ-ում՝ ևս:

«Պիտի արձանագրել, որ այս առումով զարգացումներ ունենք տարիների կտրվածքով, որովհետև այն միջավայրը, որը շատ երկար տարիներ առաջ էր ԶՈՒ-ում, և այն միջավայրը, որ այսօր կա ԶՈՒ-ում, միանշանակ միմյանցից տարբերվող են: Բայց չենք կարող չասել, որ խնդիրները դեռ որոշակի ծավալով շարունակում են պահպանվել, և այս ուղղությամբ ճիշտ նպատակի իրացմանը հասնելու համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք պրոֆեսիոնալ աշխատանքի ձևաչափ մշակել, այսինքն՝ ԶՈՒ-ում ունենանք բավարար թվով հոգեբաններ, այնպիսի մասնագիտություն ունեցող անձինք, որոնք կարող են աշխատել ոլորտային հարցերը թիրախավորելու համար, և որ ավելի կարևոր հարցերից մեկն է՝ կարողանանք նաև պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք հակաիրավական վարքագծով են աչքի ընկնում, որովհետև եթե չեղավ պատասխանատվության մթնոլորտ, բոլորին կթվա՝ թույլատրելի եղանակ է դա»:

«Ճնշման ենթարկելու մեթոդներն ավելի արտահայտված և վտանգավոր են փակ միջավայրերում, ԶՈՒ-ում՝ ևս»․ Անահիտ Մանասյան