Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Իջեցրո՛ւ հոսանքի սակագինը, պարո՛ն Մեսրոպյան»․ Նարեկ Կարապետյան

«Իջեցրո՛ւ հոսանքի սակագինը, պարո՛ն Մեսրոպյան»․ Նարեկ Կարապետյան
185
Այսօր, 19:30

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր հունիսի 6-ի առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:
Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։
Հարգելի՜ հայրենակիցներ,
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով՝ կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):
Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»:

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան