««Սպարտակ» մարզադաշտը չի վերադարձվի պետությանը․ գնորդն էլ սնանկ է ճանաչվել»․ ԶԼՄ
![]() 189 Երեկ, 21:24 Կասկածելի գործարքներով վաճառված Երևանի առաջին մարզադաշտը՝ «Սպարտակը», չի վերադարձվի պետությանը։ Մոտ 2 տարի է՝ Գլխավոր դատախազությունը փորձում էր վիճարկել մարզադաշտի սեփականաշնորհման որոշումները և վաճառքի գործարքը։ Այս մասին հայտնում է «Հետքը»։ «Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Դատախազության՝ 2024թ․-ի հայցը Վարչական դատարանը վարույթ չի ընդունել, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չի ընդունել Դատախազության բողոքը։ Դատական երեք ատյանների որոշումների արդյունքում մարզադաշտը չի վերադարձվի պետությանը։ Ագաթանգեղոսի 6 հասցեում գտնվող մարզադաշտն իր շենք-շինություններով պատկանում էր «Հայաստան» մարզական ՀԿ-ին․․․ «Սպարտակ» համալիրը շուկայականից բազմապատիկ ցածր գնով գնել էր «Հայաստան» մարզական ՀԿ-ի նախագահի ծանոթը՝ որդու ստեղծած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջոցով։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գնորդը գումարը ՀԿ-ին պետք է վճարի մինչև 2028թ.՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։ Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությանը պատկանած «Սպարտակ» և «Աշխատանք» մարզահամալիրները օտարելու գործով երկու քրեական վարույթ կա։ Մեկը Քննչական կոմիտեում է քննվում, մյուսը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Երկու քրեական վարույթով էլ պետք է քրեաիրավական գնահատական տրվի «Հայաստան» մարզական ՀԿ-ի ղեկավարի գործողություններին։ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կազմակերպության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը, որն էական վնաս է պատճառել կազմակերպության շահերին։ Համալիրն արտոնյալ պայմաններով գնած ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել։ «Սպարտակ» մարզահամալիրը գնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանավել։ «Էկո պետրոլ» ընկերությունը հիմնադրվել է 2021թ․-ին, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց Երևանում գտնվող սպարտային համալիրները ձեռք բերելու գործարքներից հետո։ Ընկերությունը սնանկ ճանաչելու համար դատարան էր դիմել ՍՊԸ-ի բաժնետերերից Լևոն Բաբոյանը։ Ըստ նրա՝ ինքը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին 1 միլիարդ 115 միլիոն դրամի փոխառություն է տվել, սակայն ընկերությունը ժամանակին չի վերադարձրել գումարը։ Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանը բավարարել է հայցը և «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել։ Ուշագրավ է, որ ստորադաս դատարանի կայացրած վճռի դեմ «Էկո պետրոլ» ՍՊ ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել օրենքով սահմանված ժամկետից ուշ։ Վերաքննիչ դատարանն այդ հիմքով մերժել է բողոք բերած կողմի «բաց թողնված ժամկետը հարգելի համարելու» միջնորդությունը, և վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել։ Սնանկության դատարանի որոշմամբ՝ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Տարոն Բանդուրյանը։ 2025թ․-ի նոյեմբերի 14-ին Սնանկության դատարանում տեղի կունենա ընկերության պարտատերերի առաջին ժողովը։ Դեռևս 2024թ․-ին գրել էինք, որ «Սպարտակ» մարզադաշտը «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի վերցրած 1 միլիոն դոլար վարկի դիմաց գրավադրվել էր «Էվոկաբանկում»։ Մեկ տարի անց մարզադաշտն արդեն գնել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն։ Սեփականատիրոջ փոփոխությունից հետո գույքի նկատմամբ «Էվոկաբանկի» գրավի իրավունքը պահպանվել է։ Սնանկության կառավարիչ Տարոն Բանդուրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի պարտատերի նախնական ցուցակ է կազմվել, որը կարող է տարբերվել վերջնական ցուցակից, իսկ պարտատերի առաջին ժողովում սնանկության կառավարիչը հաշվետվությամբ է հանդես գալու, ներկայացվելու է սնանկացած ընկերության գույքը, բաշխվելու են պարտատերի ձայները։ Հետագայում բոլոր որոշումները հաստատվելու են Սնանկության դատարանի կողմից։ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի պարտատերերի նախնական ցուցակը և պահանջը՝ Պետեկամուտների կոմիտե- 849 հազար դրամ, «Գ հերթ» |

Ադրբեջանը չեղյալ է հայտարարել BBC-ի լրագրողների հավատարմագրումը և փակել գրասենյակը
5223:44
«Վաղը ժամը 18:00-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեր իրական աջակցությունը հայտնենք Մայր աթոռին». Ռուբեն Մելիքյան
11923:06
«Բագրատ և Միքայել Սրբազանները մեզ դիմավորեցին հանդարտությամբ և լավատեսությամբ»․ Գառնիկ Դանիելյան
15523:00
«Ողջունում ենք ԵԽ պատգամավորի հայտարարությունը»․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
15422:48
«Ազատ Ասիա» ռադիոկայանը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ-ի կառավարության շաթդաունի պատճառով
13922:42
Թրամփի վարկանիշը նվազել է ռեկորդային ցածր մակարդակի
15522:07
Բյուրեղավանի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. պաշտոնավարումը կասեցվել է
21922:06
Արևելագետ Արմինե Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15421:54
