Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Բյուրեղավանի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. պաշտոնավարումը կասեցվել է

Բյուրեղավանի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել. պաշտոնավարումը կասեցվել է
225
Երեկ, 22:06

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին մեղադրանք է ներկայացվել, «Արմլուր»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ( ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը»,– նշել են կոմիտեից:
Համայնքապետի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականին ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ Հակոբ Բալասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։