«Ողջունում ենք ԵԽ պատգամավորի հայտարարությունը»․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
![]() 168 Երեկ, 22:48 Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Ողջունում ենք սույն թվականի հոկտեմբերի 28-ին, Եվրանեսթ խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի երևանյան նիստում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորիի հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ընդգծում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը և խախտումները Հայաստանում: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։ «Խոսքի ազատությունը, խաղաղ հավաքների իրավունքը և քաղաքական բազմակարծությունը ժողովրդավարության հիմնասյուներն են և չեն կարող սահմանափակվել քրեական հետապնդումների, իշխանության չարաշահման կամ ընտրովի արդարադատության միջոցով: Եվրոպացի գործընկերների ուշադրությանն ենք հրավիրում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շարունակական ակնհայտ հակաիրավական կալանքի վրա, ով արդեն ավելի քան 130 օր գտնվում է ապօրինի ազատազրկման մեջ՝ միջին ծանրության հանցագործության աբուրդային մեղադրանքով, առանց արդար դատավարության և թափանցիկ իրավական երաշխիքների ապահովման։ Նույն մտահոգությունը վերաբերում է նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի՝ Գյումրիում իրականացված ապօրինի ձերբակալությանը և դրան հաջորդած կալանքին, որոնք վկայում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումների վտանգավոր միտման մասին։ Ցնցող բնույթ է կրում նաև նախկինում երբևէ չարատավորված երեք հանրային հեղինակություն վայելող Սրբազանների տևական և անհիմն կալանքները: Այսպիսի գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության՝ միջազգային համընդհանուր բնույթ կրող պարտավորություններին՝ մասնավորապես արդար դատավարության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդված), ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5-րդ հոդված), ինչպես նաև արտահայտվելու և հավաքների ազատության (ՄԻԵԿ 10-րդ և 11-րդ հոդվածներ) ոլորտներում։ Իրական եվրոպական ինտեգրումը սկսվում է ոչ թե Բրյուսելում, այլ հենց այստեղ՝ Հայաստանում, որտեղ պետք է ապահովվի յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը, արժանապատվությունը և իրավունքների պաշտպանությունը»։ Աղբյուրը` Սամվել Կարապետյան |

«Առաջին անգամ ընտրություններին օգտագործելու են նաև ՀԷՑ-ը». Հովհաննես Իշխանյան
8600:24
«Գյումրիում մարդկանց են ձերբակալել, որոնք ընտրական ցուցակով հաջորդն էին». Կարեն Վրթանեսյան
10800:06
««Հրաման եմ կատարել»-ը չօգնեց ո՛չ երրորդ Ռեյխի ֆունկցիոներներին, ո՛չ Մուսոլինիի ծառաներին». Նարեկ Գալստյան
156Երեկ, 23:54
Ադրբեջանը չեղյալ է հայտարարել BBC-ի լրագրողների հավատարմագրումը և փակել գրասենյակը
135Երեկ, 23:44
«Վաղը ժամը 18:00-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեր իրական աջակցությունը հայտնենք Մայր աթոռին». Ռուբեն Մելիքյան
146Երեկ, 23:06
«Բագրատ և Միքայել Սրբազանները մեզ դիմավորեցին հանդարտությամբ և լավատեսությամբ»․ Գառնիկ Դանիելյան
175Երեկ, 23:00
«Ողջունում ենք ԵԽ պատգամավորի հայտարարությունը»․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ
163Երեկ, 22:48
«Ազատ Ասիա» ռադիոկայանը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ-ի կառավարության շաթդաունի պատճառով
169Երեկ, 22:42
