Ադրբեջանը չեղյալ է հայտարարել BBC-ի լրագրողների հավատարմագրումը և փակել գրասենյակը

Ադրբեջանը լուծարել է BBC-ի գրասենյակը երկրում և չեղյալ է հայտարարել դրա աշխատակիցների հավատարմագրումը, հաղորդում է APA տեղական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալության իրավաբանական բաժնի հայտարարությանը։
«Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ադրբեջանում փակված BBC-ի գրասենյակի աշխատակիցները շարունակում են լրագրողական գործունեություն ծավալել երկրում։ Ադրբեջանում այս գրասենյակի գործունեությունը նախատեսող որևէ միջազգային պայմանագիր չկա։ Հետևաբար, համապատասխան մարմինները լուծարել են այս գրասենյակը, հանել այն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանից և չեղյալ են հայտարարել դրա աշխատակիցների հավատարմագրումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ BBC-ի գրասենյակի գործունեությունը Ադրբեջանում իրավական հիմք չունի։ Փետրվարին երկրի կառավարությունը պահանջել էր դադարեցնել BBC Azerbaijan Service-ի գրասենյակի գործունեությունը Բաքվում։

Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
8907:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
13203:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
14902:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
14301:00
«Սկսվել է «Ո′չ»-ի արշավ. դուք արդեն Փաշինյանի օրակարգի մեջ եք, ու ... պարտված». Արա Պողոսյան
14300:24
Բեռլինում երիտասարդը Բունդեսթագի շենքից հանել է Գերմանիայի դրոշը և դրա փոխարեն տեղադրել Պաղեստինի դրոշը
30800:13
Թրամփը վենեսուելացի միլիարդատիրոջը դարձրել է Վենեսուելայից նավթի ներմուծման իր հիմնական գործընկերը
292Երեկ, 23:55
Իրանի փոխնախագահը Հայաստանում է (լուսանկար)
113Երեկ, 23:48