Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

««Հրաման եմ կատարել»-ը չօգնեց ո՛չ երրորդ Ռեյխի ֆունկցիոներներին, ո՛չ Մուսոլինիի ծառաներին». Նարեկ Գալստյան

««Հրաման եմ կատարել»-ը չօգնեց ո՛չ երրորդ Ռեյխի ֆունկցիոներներին, ո՛չ Մուսոլինիի ծառաներին». Նարեկ Գալստյան
190
Երեկ, 23:54

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռիդլի Սքոթի «Երկնային թագավորություն» հրաշալի ֆիլմի մեջ մի երկխոսություն կա Երուսաղեմի Բոհեմունդ IV Բորոտի և Բալիան Իբելինի միջև: Ու թագավորը՝ դիմելով Բալիանին, ասում է, որ Տիրոջ առջև կանգնող ծառաները պատասխան են տալու իրենց իսկ գործերի համար ու չեն կարողանալու արդարանալ, թե «հրաման» են կատարել: «Ամեն մի անհատ ինքն է պատասխանատու իր հոգու փրկության համար», - ասում է արքան:
Եվ իսկապես, պատմության ընթացքում «հրաման եմ կատարել»-ը չօգնեց ո՛չ երրորդ Ռեյխի ֆունկցիոներներին, ո՛չ Մուսոլինիի ծառաներին ու ո՛չ էլ Պոլ Պոտի արյունարբու ենթականերին: Այս կյանքում որ հաստատ չօգնեց:
Երուսաղեմի վերջին արքաներից Բոհեմունդին վերագրվող այս խաղարկային հատվածը համաքրիստոնեական ու համամարդկային արդարության կարևոր մաս է: Ե՛ս եմ պատասխանատու իմ արածների համար, այլ ոչ թե նա, ով ապօրինի հրաման է տվել:
Այս ճշմարտությունը հատկապես խորհելու հնարավորություն պետք է տա բոլոր նրանց, որոնք «հրաման կատարողի» արդարացմամբ անիրավություններ են գործել և դեռ գործելու: Այս ճշմարտությունը հատուկ այն մարդկանց համար է, որոնք պատրաստվում են ասպատակել Մայր Աթոռն ու պղծում են 1700-ամյա Հայ Եկեղեցու դրվածքներն ու մոտեցումները: Ամեն մի անհատ ինքն է պատասխանատու իր հոգու համար: Ե՛վ հրաման տվողը, և՛ հրաման կատարողը»:

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան