Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Գյումրիում մարդկանց են ձերբակալել, որոնք ընտրական ցուցակով հաջորդն էին». Կարեն Վրթանեսյան

«Գյումրիում մարդկանց են ձերբակալել, որոնք ընտրական ցուցակով հաջորդն էին». Կարեն Վրթանեսյան
142
Այսօր, 00:06

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլականների փաստարկներից մեկն այն է, թե. «Նիկոլին ժողովուրդն է ընտրել, այնպես որ ուզեք-չուզեք, պիտի հաշտվեք իր վարչապետության հետ մինչև հաջորդ ընտրություններ»։
Սա, մանիպուլյատիվ թեզ է մի քանի առումներով, բայց դա դեռ մի կողմ...
Գյումրիում Վարդան Ղուկասյանը դարձել էր Գյումրիի քաղաքապետ հենց ժողովրդի ընտրությամբ։
Ընդ որում, հաշվի առնելով, թե այդ պահին ում ձեռքում էր իր ուժային-պատժիչ համակարգը, ակնհայտ է, որ այդ ընտրությունների լեգիտիմությունը շատ ավելի բարձր է, քան նույն Նիկոլի՝ 2021-ին «ընտրվելը»։
Եվ այնուամենայնիվ, Նիկոլը և իր հանցակիցները հաշտ չեն ժողովրդի ընտրության հետ և առանց վարանելու քացու տակ են գցում ժողովրդի կամարտահայտությունը։
Այսօր Գյումրիում մարդկանց են ձերբակալել, որոնք ընտրական ցուցակով հաջորդն էին, բայց դեռ նույնիսկ չեն հասցրել ավագանու անդամի պարտականությունները ստանձնել։
Ու սա հստակ ապացույց է, որ Գյումրիում բռնաճնշումները որևէ կապ չունեն օրինականության հետ, կապ չունեն որևէ իրական կամ հնարած հանցագործություններ հետ, այլ մաքրամաքուր քաղաքական հաշվեհարդար են և, ամենակարևորը՝ ժողովրդից իշխանությունը խլել է»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան