Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե վաշինգթոնյան պայմանավորվածությունները ձեռքից բաց թողնենք, 2029թ․ փաստաթուղթն ավելի վատն է լինելու»․ Թաթուլ Հակոբյան

«Եթե վաշինգթոնյան պայմանավորվածությունները ձեռքից բաց թողնենք, 2029թ․ փաստաթուղթն ավելի վատն է լինելու»․ Թաթուլ Հակոբյան
180
Այսօր, 01:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի սահմաններում, այո, խաղաղություն է: Ճիշտ է նաև, և որ ամենակարևորն է, արդեն քսան ամիս մենք զինվոր չենք կորցնում: Մեր լրատվական առօրյայից անհետացել է չարագույժ երկտողը. «Հակառակորդի կրակոցից զոհվել է այսինչ այսինչյանը: ՊՆ-ն ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին և զինակից ընկերներին»:
Հայկական բանակ որդի ուղարկող մայրերը ավելի հանգիստ են:
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրն է փոխվել:
Էլի բաներ կարող եմ գրել:
Բայց անդադար գրել, թե մենք խաղաղություն ենք բերել ու չնշել՝ ինչ գնով, ահա դա արդար չէ:
Արևելյան սահմաններից չեն կրակում, որովհետև անհետացել է այն, ինչի համար կրակում էին:
Այսինքն՝ չկա յոթ շրջանները հետ բերելու խնդիր: Արցախը հայաթափվել ու անցել է հարևանի ամբողջական վերահսկողության տակ: Ամեն օր լսում են այստեղից՝ Արցախի խնդիր չկա, վերադարձի խնդիր չկա... Ստացել են ամեն ինչ՝ և գետնի վրա, և թղթերով:
Սրա հետ մեկտեղ չեմ ուզում արժեզրկել Վաշինգտոնի նախնական պայմանավորվածությունները: Ոչ թե որովհետև դրանք բխում են Հայաստանի շահերից, այլ որովհետև եթե դա էլ ձեռքից բաց թողնենք, ապա 2029 թվականի նոր փաստաթուղթը ավելի վատն է լինելու:
Ահա այս մտորումներով եմ դուրս եկել դեպի հայ-ադրբեջանական սահման՝ մեղուներին նայելու ու մի քիչ մասուր հավաքելու»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան