Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ոչ մի պետության դեռ չի հաջողվել դպրոց ու ճանապարհ չսարքելով՝ գործարան կառուցել»․ Գևորգ Պապոյան

«Ոչ մի պետության դեռ չի հաջողվել դպրոց ու ճանապարհ չսարքելով՝ գործարան կառուցել»․ Գևորգ Պապոյան
97
Այսօր, 10:42

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իհարկե բացարձակ տգիտություն է պնդումը, որ պետությունը ոչ թե պետք է «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան», քանի որ ոչ մի պետության դեռ չի հաջողվել դպրոց ու ճանապարհ չսարքելով գործարան կառուցել, կամ, եթե անգամ այդպիսի 1-2 դեպք էլ լինի, ապա այդ գործարանները արագ փակված կլինեն կամ էլ այդտեղ պարզապես գործարանատեր միլիարդատերերը շահագործած կլինեն դպրոց չգնացած բանվորներին։ Այլ կերպ հնարավոր չէ։
Իսկ ահա բազմաթիվ պետություններ, հատկապես զարգացածները, սկզբում կառուցում են դպրոց ու ճանապարհ, հետո արդեն իրենց մասնակցությամբ կամ առանց իրենց՝ գործարանը կառուցվում է։
Հայաստանում էլ. պետությունը կառուցում է դպրոցներ, մանկանարտեզներ, ճանապարհներ, ջրամբարներ և այլ ենթակառուցվածքներ, իսկ արդեն դրա շուրջ, պետության աջակցությամբ ու պետական քաղաքականության արդյունքում, կառուցվում են գործարաններ, իսկ թե ինչպես, ապա դա կներկայացնեմ հաջորդիվ։
Ու մի բան էլ. դպրոց գնացած ու կրթված մարդուն հնարավոր չէ շահագործել ու կոպեկներով աշխատացնել, իսկ չկրթված, հետևաբար խոցելի մարդուն, հնարավոր է»։

Աղբյուրը`   Գևորգ Պապոյան