Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Կգա 2026 թվականն ու կերևա․ ՊՆ-ին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան

«Կգա 2026 թվականն ու կերևա․ ՊՆ-ին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
149
Այսօր, 11:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊՆ-ի հերքման մասին, 2026-ին կերևա։
ՊՆ-ն հերքել է իմ հայտնած լուրը, որ 2026-ին բանակից մեծ թվով սպաների զորացրում է լինելու։ Կգա 2026 թվականը և կերևա, թե բանակից ինչ թվով սպաներ են զորացրվել։ 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմաճակատում տիրող օպերատիվ դրության մասին հանրությանը անընդհատ խաբած, դիտավորյալ կերպով ապատեղեկատվություն հայտնած ՊՆ-ին չեմ հավատում։ Նիկոլ Փաշինյանն էլ պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշից ոչ մի միլիմետր հող չի հանձնվել, սակայն 2024-ին սահմանազատման անվան տակ Կիրանց գյուղից 15 հեկտար հող է հանձնվել Ադրբեջանին։ Ի դեպ, Կիրանցի բնակչները ունեին այդ հողերի սեփականության իրավունքի կադաստրային վկայականները և այդ հողերի դիմաց, բացի փոխհատուցումից կամովին հրաժարված Կիրանցի 7 բնակչից, պետբյուջեից գաղտնի ընթացակարգով, դրամական փոխհատուցում են ստացել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան