Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իրենց բնորոշ ցինիզմով փորձում են քվե փախցնել». Ալիսա Գևորգյան

«Իրենց բնորոշ ցինիզմով փորձում են քվե փախցնել». Ալիսա Գևորգյան
192
Այսօր, 13:42

44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի այրը՝ Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակը քանդելու պատասխանատվությունը հիմա էլ մայրերի ուսերին դրեցին, թե բա՝ մայրերի սրտով որոշում ենք ընդունել, բանակում ծառայության ժամկետը կրճատել՝ երկուսից մեկ ու կես տարի ենք դարձրել։ Մայրերի սրտով՝ բանակում ծառայությունը ընդհանրապես պիտի հանեք, որովհետև մայրերի ճնշող մեծամասնությունն այս հարցում առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ էմոցիոնալ, խիստ սուբյեկտիվ ընկալումներով։ Եթե մայրերի կարծիքն ու զգացմունքները հարգող լինեիք, ուղղակի կաշխատեիք օքսիդանալ ու չերևալ այն հազարավոր մայրերի աչքին, ում զավակներին տարաք ու ձեր բնորոշմամբ՝ ադրբեջանի տարածքում սպանեցիք դավադիր պատերազմում։ Դրա փոխարեն մայրերն ականատես են լինում, թե ինչպես եք ձեզ բնորոշ ցինիզմով ու պոպուլիզմով փորձում հերթական անգամ քվե փախցնել առաջիկա ընտրություններում՝ մեր երկրի հերը վերջնականապես անիծելու համար։
Մարդկանց սրտով՝ հարկերն ու տուրքերն էլ վերացրեք, ձեզ հասկացողների ու գնահատողների քանակը անհամեմատ մեծ կլինի, շեֆը հաստատ գոհ կմնա։
Ցինիզմից, ստից ու պոպուլիզմից բացի որևէ այլ բան ունե՞ք ժողովրդին առաջարկելու»:

Աղբյուրը`   Ալիսա Գևորգյան