Հինգշաբթի, 30 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Կորած ծանրոցների վաճառքի մասին հայտարարությունը կեղծ է»․ Հայփոստ

«Կորած ծանրոցների վաճառքի մասին հայտարարությունը կեղծ է»․ Հայփոստ
173
Այսօր, 15:00

«ՀայՓոստ»-ը հայտնում է. «Վերջին շրջանում Հայփոստը ստացել է մի շարք ահազանգեր այն մասին, որ զեղծարարները կրկին փորձում են շահարկել ընկերության անունը:
Ֆեյսբուքում ստեղծվել է «Կորած փաթեթ» անվանումով կեղծ էջ, որը Հայփոստի տարբերանշանով (լոգո) տարածում է հայտարարություն՝ իբր հաճախորդների կորած ծանրոցները վաճառվում են 799 դրամով։
Հայփոստը երբեք չի վաճառում կորած ծանրոցները։
Հարգելի հաճախորդներ, հորդորում ենք չվստահել նման կեղծ էջերին և խաբեություններից խուսափելու համար տեղեկությունները ստանալ միայն Հայփոստի պաշտոնական աղբյուրներից»:

Աղբյուրը`   Հայփոստ