Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ուղիղ ասեմ` ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում». Արգիշտի Կիվիրիյան

«Ուղիղ ասեմ` ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում». Արգիշտի Կիվիրիյան
203
Երեկ, 20:36

«Ուղիղն ասեմ՝ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում: Ստեղծելու է առանձին միավոր, որտեղ հավաքելու է նախկին, ներկա, ապագա կարգալույծ հոգևորականների և փորձելու է նրանցից ստեղծել եկեղեցական ինչ-որ միավոր»,- «Պոլիտիկ»-ի տաղավարում զգուշացրեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրիյանը:

«Դրանից զատ՝ պետական բալանսում ինչքան եկեղեցի կա, փորձելու է այդտեղից հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին հանել և դրանք տրամադրել այս պառակտիչներին: Դրանից զատ ամեն կերպ սրանց ֆինանսական և այլ հովանավորությամբ օժանդակելու է և այս դիրքերից էլ փորձելու է գրոհել Էջմիածինը:
Եթե Գարեգին 2-րդը մտածում է՝ լավ, թող էնտեղ առանձին կաթողիկասարան ստեղծեն, ինձնից «յան տան», չարաչար սխալվում է: Իրենից «յան չեն տալու», դա թող ինքն ուղղակի մոռանա:
Ու դա իրենք անելու են ոստիկանության, ԱԱԾ-ի, իրավապահ մարմինների օժանդակությամբ:
Այսօրվա դրությամբ՝ մենք տեսնում ենք 3 թեմի առաջնորդ կալանավորված: Դրանից զատ՝ այլ հոգևորականներ ևս: Հերթով բոլոր թեմերին հավաքելու է»,- ասաց վերլուծաբանը:

Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցն` ամբողջությամբ