Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Գյումրու բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի

Գյումրու բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի
149
Երեկ, 23:06

Գյումրու քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո հարուցված քրեական գործով անցնող անձանց թիվը հասել է 43-ի, լրատվականներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Նրանցից 26-ը կալանավորված է, 15-ը տնային կալանքի տակ է, ևս 1-ը՝ վարչական հսկողության տակ։ Քրեական գործերով անցնող 2 անչափահասներից մեկը գտնվում է մեկուսարանում, երկրորդը՝ տնային կալանքի տակ։