Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ինչո՞ւ է գլխավոր վեզիրը մերժել առաջարկը՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին Երևանում». Արեգ Սավգուլյան

«Ինչո՞ւ է գլխավոր վեզիրը մերժել առաջարկը՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին Երևանում». Արեգ Սավգուլյան
198
Երեկ, 23:24

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է մերժել է հայակական կողմի առաջարկը՝ մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին Երևանում.
1. Իլհամ Հեյդարիչը վստահ չէ, որ իր անվտանգությունը կարող են պատշաճ կերպով ապահովել։
2. Չի ուզում ՔՊ-ի նախընտրական հոլովակում նկարվել, և վերածվել խաղաղության անշուք և դժգույն սիմվոլի։
3. Հանձնարարված «Տնային առաջադրանքները» ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասով չեն կատարել, իսկ Եկեղեցու քանդման բոլոր ժամկետները սպառել են։ Միայն Ցեղասպանության հուշարձանն են ավերել, իսկ Արարատի լոգոն հայկական անձնագրից հանելու հետ ինքը բնավ կապ չունի։
Հ.Գ. Իլհամը տաք է դեռ, չի հասկանում, որ 2026-ի գարունը Հայաստանում թեժ է լինելու և ինքը ՔՊ-ի քարոզչական հիմնական հաղթաթուղթն է և հարկ եղած դեպքում նրան ուղղակի բերման կենթարկեն։ Արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը կհոգա այդ մասին»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան