Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի»․ Տիգրան Աբրահամյան

«Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի»․ Տիգրան Աբրահամյան
101
Այսօր, 09:54

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել՝ վերջին 5 տարվա կտրվածքով:
ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում:
Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մասնակիցների ընդհանուր թիվը, որովհետև ներքին քարոզչությունում իրեն պետք էր:
Բայց ՊՆ-ն բնակաբար բացով չի ասում, թե 2 տարվա ցիկլով քանի պարտադիր ժամկետային ծառայող ունենք և 6-ամսյա կրճատման հետևանքով ընդհանուր թիվը որքանով կնվազի:
Կամ ճակատի քանի տոկոսի մարտական հերթապահությունն է դրված ոչ կանոնավոր զորքերի վրա և զորամասերում քանի չհամալրված հաստիք կա:
Երբ բանակը վերածում են 5-րդական կառույցի, մյուս բոլոր խնդիրներն էլ դիտարկվում են այդ տրամաբանության ներքո:
Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը»: