Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մի՛ վնասեք ձեր կյանքն ապահովողներին»․ Քրիստինա Վարդանյան

«Մի՛ վնասեք ձեր կյանքն ապահովողներին»․ Քրիստինա Վարդանյան
232
Այսօր, 16:54

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախ եմ տեսնում գրառումներ, թե ի՞նչ է անելու մեխը էս մեծ ծառին։ Հիմա նայեք նկարին՝ փտախտ, վարակ, տարիների պայքար և վերջում բույսի կորուստ։ Ծառն աճում է «մատրյոշկայի» սկզբունքով և կլանում է օտար մարմինը։ Երբեմն մարդիկ մեխում են բունը, որ բույսը երկաթ ստանա, ինչը բարբարոսություն է, քանզի վաղուց կա երկաթի խելաթ, ուղղակի ջրեք դրանով։ Մի վնասեք ձեր կյանքն ապահովողներին և միշտ հիշեք, բույսերը կենդանի օրգանիզմներ են, բնության նույնանման օրենքներով՝ անսասան անոթային համակարգով և վերքերից առաջացող վտանգներով»։