Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Սրանց օրակարգով գնալով՝ երկիրը դառնալու է նամազների համար խալիչա»․ Մարգարիտ Եսայան

«Սրանց օրակարգով գնալով՝ երկիրը դառնալու է նամազների համար խալիչա»․ Մարգարիտ Եսայան
202
Երեկ, 17:06

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի չեք առերեսվել ձեր անցյալին, ներկան չի գալու։
Ամեն անգամ, երբ հետևում եմ այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժից, անձերից հնչող հայտարարություններին, «խրոխտ» կեցվածքին, տարօրինակ դիրքավորմանը՝ փորձում եմ չզարմանալ, փորձում եմ ընդունել ի գիտություն, և առաջ նայել, բայց ստացվում է, որ իմ առաջ նայելը և այդ որոշ անձերի և ուժերի առաջ նայելը իրար հետ աղերս չունեն։ Ես, օրինակ, լիովին գիտակցում եմ, որ մեր երկրում գործընթացները դուրս են իրական, մաքուր քաղաքական տրամաբանությունից, որովհետև մեր երկիրը, վաղուց, յոթը տարի շարունակ, 2020-ից հետո, ավելի թափով, մխրճվել է անտրամաբանության երթուղի։ Եվ մի ոչ սթափ, չ-հայ, կործանող սուբյեկտ իր նույնպիսի «արբանյակներով» երկիրը հասցրել է աննորմալ ծիրի մեջ։
Ու, այո, շատ եմ զարմանում, երբ բավականին խելահաս, լուրջ մարդիկ և ուժեր փորձում են այս աննորմալ իրավիճակից դուրս գալ նույն այդ «կործանող սուբյեկտի» թելադրած օրակարգով։ Լավ, հարգելիներ, մի՞թե պարզ չէ այլևս, որ սրանց թելադրած օրակարգով գնալու դեպքում երկիրը հասնելու է ոչ մի տեղ, դառնալու է ոտքի տակի խալիչա թուրք-ադրբեջանական նամազների համար։ Ախր ո՞նց եք պատկերացնում այս ռեպրեսիաների, ձերբակալություն-կալանավարումների, այս անօրինական, հակահայ «արբանյակների» թելադրած օրակարգով գնալ-հասնել 2026 և ընտրություններով սրանց հեռացնել։
Մեկ անգամ 2021-ին էդ գետը մտել եք, մինչև հիմա դրա «քաշվածն ենք», կներեք «ֆրանսերենի» համար։
Այս միամիտ գիծը պահելով, ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ մինչ 2026-ին հասնելը՝ կա, ոգի և մարմին ունի սահմանադրական շատ կարևոր դրույթ՝ կառավարությանը անվստահություն հայտնելու դրույթը։ Այո, փողոցը գեներացնելով, այո, տատանվող քպականներին տեղաշարժելով, այո՝ դժվար և տքնաջան գործելով հասնել սրանց հեռացմանը մինչ ընտրություններ։ Որոշ միամիտների էլ զուտ հիշեցնեմ, այս կործանող սուբյեկտը չի էլ թաքցնում, որ պատրաստ է գնալ հերթական ռեպրեսիաներին, հակաօրինական քայլերի՝ կուսակցություններ փակել, չգրանցել նորերին, դաշտը ամայացնել։ Կասեք՝ դուք սկսել եք, դուք էլ արեք։
Ազնիվ չեք լինի, որովհետև մենք միշտ ենք ասել՝ այո, առաջին գծում ենք և կլինենք միշտ, բայց մեկ կուսակցություն միայնակ չի կարող այս գործը գլուխ բերել, միասին պետք է գործել և հաղթել։ Սիրելիներ, մի՞թե անցնող յոթը տարիներին չհասկացաք, որ դուք ևս միայնակ չեք կարող, ուրեմն՝ ՀՀԿ-ին մի փորձեք կրկին մերժել, ՀՀԿ-ն այո, ոչ միայն չմեռավ, այլև՝ ուժ է, համակերպվեք այս իրողությանը, և բռունցվենք՝ միասնաբար հաղթելու նպատակի շուրջ։
Հա, մի բան ևս՝ մի «մոռացեք» ձեր ինքնակենսագրականներում գրել, թե ՀՀԿ-ի իշխանության տարիներին ինչ մեծ կամ փոքր պաշտոն եք ունեցել, մի ուրացեք ձեր ապրած տարիները, մի կեղծեք, ախր, դեռ մութ չէ, ամենքիդ հականե հանվանե երկիրը ճանաչում է, տղերք։
Քանի չեք առերեսվել ձեր անցյալին, ներկան չի գալու։
հ․գ․ Ազատություն վարչապետի մեր թեկնածու Դավիթ Համբարձումյանին, Սրբազաններին և բոլոր քաղբանտարկյալներին Երևանում և Բաքվում»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան