Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վարչախումբն ունի՞ այն բարոյական իրավունքն ու կշիռը, որ մտնում է եկեղեցու դաշտ»․ Արեգ Սավգուլյան

«Վարչախումբն ունի՞ այն բարոյական իրավունքն ու կշիռը, որ մտնում է եկեղեցու դաշտ»․ Արեգ Սավգուլյան
148
Այսօր, 01:36

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ Առաքելական Եկեղեցին դատապարտել է Հովհաննավանքի կեղծ պատարագը և հայտարարել, որ վանքը պետք է վերաօծվի։ Վարչապետն արձագանքել է իրեն բնորոշ մեղադրանքներով և հայտարարել, որ այս կիրակի նույնպես մասնակցելու է պատարագի Հովհաննավանքում և, հաջորդիվ, նաև՝ Մայր Տաճարում։
Վարչախումբն ունի՞ այն բարոյական իրավունքն ու կշիռը, որ մտնում է եկեղեցու դաշտ և բարոյախրատական քարոզներ կարդում։ Ի՞նչ է արել, Արցա՞խն է պահել, Նախիջևա՞նն է ազատագրել, Սևրի պայմանագրով Արևմտյան և Արևելյան Հայաստաննե՞րն է միավորել, բնակչության կենսամակարդա՞կն է բարձրացրել, տնտեսությո՞ւնն է զարգացրել...
Երկրի 1/3-ը Ադրբեջանին է զիջել, զոհեր է տվել, կոռուպցիոն քաոսային համակարգ է ձևավորել, մտքի, խոսքի, խղճի ազատություններն է բանտարկել, Սահմանադրությունն է ոտնահարել։ Հիմա էլ «Նոր եկեղեցի» և «Չորրորդ հանրապետություն» է շինում, բայց մոռանում է, որ անգամ Իրական Հայաստանի կառուցման համար տարածք է պետք թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական, իսկ ինքը մեկն ապականում է, մյուսը՝ զիջում։
Հիմա քո թողած ավերակների վրա, գալիքը ո՞նց կառավարի»:

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան