«ՀայաՔվե»-ն Հովհաննավանքի ծեսի վերաբերյալ հաղորդում ներկայացրեց
![]() 311 Ուրբաթ, 31 հոկտեմբերի, 2025 թ., 13:06 «ՀայաՔվե»-ն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ Հովհաննավանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված ծեսի վերաբերյալ։ «Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը երեկ փաստացի արդեն հաղորդում է տվել հանցագործության մասին, որտեղ Մայր Աթոռը հանդիսանում է տուժող կողմ, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնությամբ բռնազավթվել է, օգտագործվել է ոչ նպատակային, խաթարվել է հավատացյալների կրոնական իրավունքները, և այս բոլորը միասին՝ առերևույթ համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 209 և 441 հոդվածնրով նկարագրված հանցանքներին։ Ուստի մենք այսօր ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին, որտեղ այդ ամեն ինչը մանրամասն նկարագրված է, բոլոր փաստերը՝ շարադրված»,- իր խոսքում ասել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ «Ավելին, Սահմանադրությամբ մեր եկեղեցին ունի պետության կողմից երաշխավորված բացառիկ իրավունքներ, իսկ տվյալ դեպքում մենք գործ ունենք այն բանի հետ, որ պետությունը, փոխանակ երաշխավորի այդ իրավունքները, ամենագռեհիկ, կոպիտ կերպով, պետական բարձրագույն պաշտոնատար անձի ձեռքերով խախտվում է դրանք»,- հավելել է Ավետիք Չալաբյան։ |

«ՀՀ-ում արձանագրվում են արդարադատությունը որպես քաղաքական գործիք օգտագործելու դրսևորումներ». Զարուհի Փոստանջյան
1416:06
«Նիկոլը թուրքի հետ գործարքով խաղաղության պատրանք է ստեղծում». Նաիրի Հոխիկյան
9715:36
«Ինչքան գոռում է «խաղաղություն», այնքան պատերազմը կարող է մոտեցնել». Էդուարդ Շարմազանով
9515:12
«Կասկածներ ունեմ, որ մեր իշխանությունները օգնել են գերիների Ադրբեջանում հայտնվելուն». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
17314:54
«Ընտրությունից հետո ձեռք է տալու գազի, էլեկտրականության թանկացումները, որ քաղաքացին ճկռի». Հովհաննես Իշխանյան
15914:30
«Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում». Վահե Հովհաննիսյան
14813:54
«Կալուգացի օլիգարխը երկար տարիներ պետք է անցկացնի բանտում». Նիկոլ Փաշինյան
17113:42
«Նիկոլ Փաշինյանին շնորհակալության խոսքեր ասող կինը կրտսեր սերժանտ Ռոբերտ Անանյանի տատն է». Լիա Սարգսյան (տեսանյութ)
23013:00
